Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել։ Համաձայն հայտարարության՝ հեռուստախորհրդաժողովի մասնակիցները դատապարտում են այն ճգնաժամը, որը սպառնում է խաղաղությանն ու կայունությանը Միջերկրական ծովում. հայտնում է Regnum-ը։
Իրենց անհանգստությունն արտահայտելով տարածաշրջանում լարվածության ավելացման ու շարունակական սադրիչ գործողությունների վերաբերյալ՝ 5 երկներն ընդգծել են, որ Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում նավթի ու գազի որոնողական աշխատանքները, որոնք տեղի են ունենում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, հակասում է միջազգային իրավունքի նորմերին։
Միևնույն ժամանակ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված պայմանագիրը, որը վերաբերում է երկու երկրների ծովային սահմաններին, համարվում է անօրինական։ Նշվում է, որ կնքված փաստաթուղթը հաշվի չի առնում երրորդ պետությունների ինքնիշխանությունը, հակասում է ծովային օրենքներին և չունի իրավաբանական ուժ։
5 երկրները կոչ են արել Լիբիայում հրադադար կնքել՝ կապված Ռամադան ամսվա հետ և դատապարտել Թուրքիայի ռազմական ներկայությունը Լիբիայում։