Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցը։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում հույս հայտնեց, որ այս անգամ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ․ «Հուսով եմ՝ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Այսօր երկրում համաճարակաբանական վիճակը գնահատում ենք միջինից դեպի թեթև ընթացող ծանրության: Առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է: Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր՝ միջինում շուրջ 100-200 հոգի»,- ասաց Ավինյանը:
Սահմանափակումների մեղմացում է կատարվել նաեւ արվեստի բնագավառում․ «Գրադարանները եւ թանգարանները եւս վերաբացվելու են, իսկ թատերահամերգային միջոցառումներն էլ թույլատրվում են միան բաց տարածքներում։ Մշակույթն ու արվեստը կօգնեն ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունները»,- հույս հայտնեց Տ․ Ավինյանը։
Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․