կարևոր
2563 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-07 12:22
Քաղաքական

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց․ Տիգրան Աբրահամյան

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել. մարդ ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարարակիցն ու Արցախում դրա տարածողը և դրա մասին հպարտ խոստովանողը, բավարար է նրան ճանաչելու համար:

Բայց այլ բանի վրա եմ ուզում կանգ առնել: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու և այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձևավորվել էր:

Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես ձեռնարկվելիք քայլերի մասին:

Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն` դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարևոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի:

Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, դա բավարար չէ, որովհետև նույն փաշինյանական ռեժիմն այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու և Արցախի հանձնման մասին:

Այս մասի վրա էլ երկար չկանգնեմ, Հարությունյանը քպ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր` քպ շտաբի հայտնի լուսանկարը վկա:

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետև իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։