կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 16:56
Հասարակություն

Կանանց ավելի անլուրջ են վերաբերվում, և այդ առումով ավելի հեշտ է գնալ-հասնել մեր «զոհերին». Ֆաինա Հարությունյան

Կանանց ավելի անլուրջ են վերաբերվում, և այդ առումով ավելի հեշտ է գնալ-հասնել մեր «զոհերին». Ֆաինա Հարությունյան

Արդեն հայտնել ենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետի «Լավագույն կին-գործարար» 2015թ. մրցանակաբաշխությունը:

 

«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթող ճանաչված Ֆաինա Հարությունյանը, ով հագուստի մոդելավորմամբ է զբաղվում, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այն ոլորտում, որտեղ ինքն է գործունեություն ծավալում, խնդիրներն ավելի շատ վերաբերում են կտորի, ինչպես նաև հումքի այլ տեսակների ձեռք բերմանը:

 

««Ֆաինա» բրենդը ժողովրդի կողմից վերջին տարիներին է ուշադրության արժանացել: Երբ տասը տարի առաջ ես եկա Հայաստան ու սկսեցի իմ գործունեությունը, ունեցա շատ դժվարություններ, սակայն հիմա ամեն ինչ կարգավորվել է»,- ասաց մրցանակակիրը:

 

Մեր այն հարցին, թե դժվա՞ր չէ Հայաստանում գործունեություն ծավալել այն դեպքում, երբ ամենուրեք մրցակցություն է, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր են շահեկան դիրքերում հայտնվում այդ մրցակցության արդյունքում, Ֆաինա Հարությունյանը պատասխանեց. «Մեր ոլորտում ավելի հեշտ է, դաշտն ավելի ազատ է, սակայն դժվար է շատ հումք ձեռք բերելը, հայկական կտորներ Հայաստան բերելը: Հարկային և մրցակցային դաշտում խնդիրներ չունեմ»,- ասաց նա՝ հավելելով. «Կանանց ավելի անլուրջ են վերաբերվում, և այդ առումով ավելի հեշտ է գնալ-հասնել մեր «զոհերին»: Սկզբում շատ դժվար էր շուկայում, քանի որ մարդիկ դժվարությամբ էին հայկական բրենդ կրում, սակայն հիմա պատկերը բոլորվին այլ է` մեծ հաճույքով են կրում»: