|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հունիսի 26-ից 28-ը հանդիպումներ է կազմակերպել ՀՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի և Արմավիրի ուսումնական բրիգադի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:
Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպումներին մասնակցել են նաև Շիրակի մարզի հանրակթական դպրոցների ՆԶՊ առարկայի կին ուսուցիչները, ովքեր կարևորել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական հարմարման, ինչպես նաև կանանց իրավունքներին առնչվող թեմաներով քննարկումներ են անցկացվել նաև նշված զորամասերի հրամանատարական և շարքային կազմի հետ:
Բարձրացված հարցերը զեկուցվել են ըստ վերադասության և փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով: