Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում կան հույսի շողեր, չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի ավելի քան 20 միլիոն դեպք կա, և մահացությունների թիվը մոտենում է 750 հազարի: Այս մասին, ըստ РИА Новости-ի, նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Ձեզանից շատերը հիմա վշտի մեջ են են: Սա դժվար պահ է աշխարհի համար: Բայց ես ուզում եմ պարզ լինել. կան հույսի կանաչ ծիլեր, և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, շրջանը կամ քաղաքը, երբեք ուշ չէ վերացնել COVID-19-ի բռնկումը», - Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ԱՀԿ մամուլի ծառայությունը:
ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարում որպես օրինակ է բերել այնպիսի երկրների, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Ռուանդան և Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շարք կղզի-պետությունների, որոնց հաջողվել է կանգնեցնել վիրուսի տարածումը վաղ փուլում: «Նոր Զելանդիան գլոբալ օրինակ է, թե ինչպես պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ», - ասել է նա:
ԱՀԿ տնօրենը գործողության կոչ է հղել աշխարհի բոլոր առաջնորդներին՝ շեշտելով, որ քաղաքացիները պետք է շարունակեն պահպանել նոր սահմանափակիչ միջոցները: