Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգվելու են և ֆինանսավորվելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված համերաշխության հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շվեցարական մարդասիրական հիմնադրամը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:
ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է համաշխարհային արձագանքը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագրին։ Համաձայնագրի շրջանակներում, հիմնադրամից ստացված գումարի նախնական չափաբաժինը, որն այս պահին կազմում է ավելի քան 127 մլն ԱՄՆ դոլար, տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ողջ աշխարհում խոցելի երեխաների և համայնքների հետ կազմակերպության աշխատանքին նպաստելու համար։
Ի թիվս այլոց, հիմնադրամի միջոցով հավաքագրված գումարն օգտագործվելու է համայնքներին և և բուժաշխատողներին վերապատրասելու և վերազինելու նպատակով՝ ՔՈՎԻԴ- 19-ը կանխարգելելու, հայտնաբերելու և բուժելու համար։ Այն կօգնի երկրներին ընդլայնել իրենց առողջապահական կարողություններն ու մեղմել դրա սոցիալական ազդեցությունը, հատկապես՝ կանանց, երեխաների և խոցելի սոցիալական խմբերի վրա։ Այն նաև կարագացնի հիվանդության բուժման և կանխարգելիչ պատվաստանյութերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հետազոտական աշխատանքները։
«Սա աննախադեպ արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ արձագանքման ծրագիր, և մենք ողջ աշխարհում պետք է միավորվելու կոչ հնչեցնենք՝ ներգրավելով բոլորի՝ անհատների, ընկերությունների, կառավարությունների ներուժը» ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուրախ է միանալ ՔՈՎԻԴ-19-դեմ դեմ ուղղված պայքարի համերաշխության հիմնադրամին։ Այն խթանելու է մեր՝ առողջապահական և սանիտացիայի համակարգերի հզորացմանն ուղղված ջանքերը և կօգնի պաշտպանել ամենախոցելի ընտանիքներին ՔՈՎԻԴ -19-ի ազդեցությունից արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի պարագայում»։
Ակնկալվում է, որ միջոցներն անմիջականորեն ուղղվելու են՝
ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է ԱՀԿ-ի խնդրանքով ՄԱԿ-ի հիմնադրամի և Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից և գործարկվել երեք շաբաթ առաջ։ Այն անհատների և կազմակերպությունների համար միակ միջոցն է համաշխարհային համաճարակի հաղթահարմանն ուղղված ԱՀԿ-ի ջանքերին ուղղակիորեն նպաստելու համար։ Ցայսօր ողջ աշխարհում հիմնադրամը 127 մլն ԱՄՆ դոլար է հավաքագել, որը ներառում է 219 000 անհատներից հանգանակելու պարտավորության հավաստիք, ինչպես նաև՝ հանգանակություններ 90 համաշխարհային ընկերություններից և կազմակերպություններից։