կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 16:48
Աշխարհ

ԱՀԿ-ն դեմ է կորոնավիրուսի դեմ երեխաների համընդհանուր պատվաստումներին

ԱՀԿ-ն դեմ է կորոնավիրուսի դեմ երեխաների համընդհանուր պատվաստումներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս երեխաների և դեռահասների համընդհանուր պատվաստում կատարել կորոնավիրուսի դեմ, քանի որ այս տարիքային խմբում ծանր հիվանդացության դեպքերը քիչ են։ Բացի դրանից՝ մի շարք երկրներում բարձր ռիսկային խմբերը դեռ լիովին չեն պատվաստվել։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի՝ իմունացման հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի հայտարարության մեջ։

«ԱՀԿ-ն ներկայումս խորհուրդ չի տալիս երեխաների և դեռահասների համընդհանուր պատվաստումներ կատարել, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդացությունների ծանրաբեռնվածությունը ցածր է, և քանի որ պատվաստումները լայն ընդգրկում չեն ապահովել բոլոր այն երկրներում, որտեղ լուրջ հիվանդացությամբ՝ առավել վտանգի տակ գտնվող խմբեր կան», - ասվում է հայտարարության մեջ: