Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել: Օգոստոսի 4-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի Առողջ սննդի հարցերի ստորաբաժանման ղեկավար Լորենս Գրումեր Սթրաունը. գրում է ՏԱՍՍ-ը:
«COVID-19-ը ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկը չափազանց փոքր Է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման փոխանցման դեպքեր «աշխարհում երբեք փաստաթղթերով չեն հիմնավորվել»: «Դա չի նշանակում, թե դա հնարավոր չէ, բայց դա բացառապես հազվագյուտ իրադարձություն կլիներ»,- պարզաբանել է փորձագետը:
«ԱՀԿ-ի հանձնարարականն այն է, որ կրծքով կերակրումն անհրաժեշտ Է շարունակել»,- արձանագրել է նա:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հիշերել է, որ ամբողջությամբ վերցված, որոնք Էլ որ լինեն կորոնավիրուսով երեխաների վարակման պատճառները, COVID-19-ը նրանց մոտ անցնում է թեթեւ ձեւով: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կրծքով կերակրման մեծ օգուտը՝ «ռիսկերի հավասարակշռությունն, անշուշտ, հակվում է հօգուտ կրծքով կերակրման շարունակման», որը մանկիկին պաշտպանում է շատ հիվանդություններից: Այն «բարենպաստ է ազդում թե՛ մանկիկի եւ թե՛ մոր վրա»,- ընդգծել է փորձագետը: