կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 14:40
Աշխարհ

ԱՀԿ–ն զգուշացրել է նոր՝ Nipah վտանգավոր վիրուսի տարածման մասին

ԱՀԿ–ն զգուշացրել է նոր՝ Nipah վտանգավոր վիրուսի տարածման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է համաճարակի հավանականության մասին, որը կարող է առաջանալ 1999-ին Մալայզիայում հայտնաբերված Nipah կամ NiV վիրուսի պատճառով:

Ըստ The Guardian-ի՝ NiV-ից մահացությունը կարող է կազմել 40-75%, ընդ որում՝ վիրուսը շատ արագ է տարածվում: Հիվանդությունը կարող է լինել ասիմպտոմատիկ կամ առաջացնել մահացու էնցեֆալիտ: Դրա դեմ դեռ ոչ մի բուժում չի ստեղծվել:

Nipah վիրուսը հայտնաբերվել է Նիպահ գետի ափին բնակվող խոզաբույծ ֆերմերների շրջանում, որտեղից էլ ստացել է իր անվանումը: Բնության մեջ դրա կրողներն են չղջիկների մեծ տեսակ համարվող մրգակեր թռչող աղվեսները, որոնք լայն տարածում ունեն Չինաստանի հարավում, Հարավարևելյան Ասիայում, Նոր Գվինեայում և Ավստրալիայում:

Գիտնականները պարզել են, որ մարդկանց վարակը տեղի է ունեցել հիվանդ խոզերի հետ շփումից հետո, ինչպես նաև վարակված մրգատու չղջիկների պատճառով աղտոտված մրգերի (առաջին հերթին՝ արմավի և արմավենու թարմ հյութի) օգտագործման արդյունքում:

Վիրուսի փոխանցման ռիսկը նվազեցնելու առումով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել NiV-ով վարակված մարդկանց հետ ֆիզիկական շփումից, ձեռքերը պարբերաբար լվանալ և  օգտվել անձնական պաշտպանական միջոցներից: