| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-03-25 12:50
            9 տարի առաջ - 2016-03-25 12:50  
         
                
            Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ համաժողովի լիագումար նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետության փորձը ՄԻԱՎ վարակին հակազդման գործում» զեկույցով։
Ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները` նա մասնավորապես նշեց, որ 2001 թվականից ի վեր հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ կանխարգելիչ բուժման 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում մորից երեխային հիվանդության փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել: Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը, ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը։
Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում։ Ակնհայտ է նաև բուժման արդյունավետությունը․ 2015թ․ վերջի դրությամբ հակառետրովիրուսային բուժում ստացողների 86%-ի մոտ արձանագրվել է վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։
Ըստ բանախոսի՝ նշված ձեռքբերումներին հնարավոր չէր լինի հասնել առանց դոնորների ֆինանսական աջակցության, որոնցից հիմնականը Գլոբալ հիմնադրամն ու ՌԴ կառավարությունն են։ Նա կարևորեց նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությունը։
Գագիկ Միրիջանյանը ներկայացրեց նաև ՀՀ-ում առկա մարտահրավերները, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, միգրացիոն գործոնի զգալի դերը հիվանդացության աճի գործում, ինչպես նաև միջոցառումների ֆինանսավորման կայունության ապահովումը` անդրադառնալով դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։
ՀՀ առողջապահության նախարարություն