կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 23:13
Աշխարհ

Էբոլա վիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը 100-տոկոսանոց արդյունք է դրսեւորել. ԱՀԿ

Էբոլա վիրուսի դեմ փորձնական  պատվաստանյութը 100-տոկոսանոց արդյունք է դրսեւորել. ԱՀԿ

Գվինեայում էբոլա վիրուսի  դեմ պատվաստանյութի նախնական փորձարկումները ցույց են տալիս նրա բարձր արդյունավետությունը: Այդ մասին հայտարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Աշխարհը կանգնած է  մահացու հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութի  բացահայտման նախաշեմին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատվաստանյութը  որոշ հիվադների առողջացրել է 100 տոկոսով: Փորձարկումները կատարվել են հազարավոր մարդկանց վրա, որոնց մտերիմները վարակված են եղել էբոլայով: Նրանց հետ շփումից 10 օր հետո ոչ ոք չի վարակվել:

Պատվաստանյութն առայժմ արտոանգրված չէ, սակայն դրա զանգվածային տարածման նախապատրաստություններ են ընթանում:

Նշենք, որ էբոլա վիրուսից արդեն մահացել է 11 հազար մարդ` 2014 թվականից ի վեր: