|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Վարակիչ հիվանդությունների մեծ ալիք է սպառնում Վենեսուելային ավերիչ երկրաշարժից հետո։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Սիրո Ուգարտեն։
«Առողջապահական ռիսկերի առումով, բնակչության ավելի լայն շրջանակի, բայց հատկապես ժամանակավոր կացարաններում ներկայումս ապրող մարդկանց համար, մեծանում է պատվաստանյութերով կանխարգելելի հիվանդությունների, ինչպիսիք են կարմրուկը, դիֆթերիան և կապույտ հազը, բռնկման ռիսկը», – ասել է նա ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։
Ավելին, մեծանում է միջատների և ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում՝ դենգեի տենդի, չիկունգունիայի և լուծի հիվանդությունների բռնկման ռիսկը, հավելել է նա։
Երկրում պատվաստումների ծածկույթը ցածր էր նույնիսկ աղետից առաջ, իսկ հիմա՝ հիվանդանոցների փլուզումից հետո, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, նշել է Ուգարտեն։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։
Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 2,595-ի, վիրավորներինը՝ 12,400-ի։
Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։