|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երբեւէ տեղի ունեցած ամենամեծ խզման է հանգեցրել կրթության ոլորտում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ նրա` համավարակի պատճառով աշխարհի 160 երկրում դպրոցները փակվել են հուլիսի կեսերին` ազդելով ավելի քան մեկ միլիարդ դպրոցականի վրա:
Գուտերեշը նաեւ նշել է, որ արդյունքում առնվազն 40 միլիոն երեխա ամբողջ աշխարհում մնացել է առանց կրթության «իրենց կրիտիկական նախադպրոցական տարում»:
Նա նախազգուշացրել է, որ սյս գործընթացների արդյունքում աշխարհին «սերունդների աղետ է սպառնում, որը կարող է մարդկության չօգտագործված ներուժի վատնմանը հանգեցնել, խաթարել տասնամյակների առաջընթացը եւ խորացնել արմատացած անհավասարությունները»:
«Կառավարությունների եւ գործընկերների կողմից ընդունվող որոշումները հարատեւ ազդեցություն կունենան հարյուր միլիոնավոր երիտասարդների եւ առաջիկա տասնամյակների ընթացքում երկրների զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Գուտերեշը տեսաուղերձում:
Այս կապակցությամբ նա կոչ է արել վերսկսել դասընթացները դպրոցներում, երբ երկրներում կորոնավիրուսի ներքին փոխանցման գործընթացները վերահսկողության տակ առնվեն: