Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել աշխարհի պետությունների կառավարություններին՝ կոչ անելով անհապաղ առավել ուժեղացված պատասխան միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար. հայտնում է Yerkir.am-ը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «Պանդեմիայի մասին այսօրվա հայտարարությունը գործողության կոչ է ամեն մեկի ու ամեն երկրի համար։ Մենք դեռևս կարող ենք փոխել պանդեմիայի ընթացքը, բայց դա նշանակում է , որ պետք է պայքարել անգործության դեմ: Կոչ եմ անում բոլոր կառավարություններին ոտքի ելնել և ավելացնել այդ ուղղությամբ ներդրված ջանքերը», ու հավելել. «Գիտությունը հուշում է, որ եթե երկրները հայտնաբերեն, թեստ անցկացնեն, բուժեն, մեկուսացնեն, հետևողական լինեն և մոբիլիզացնեն ժողովրդին, ապա կկարողանանք նվազեցնել կորոնավիրուսային վարակի տարածումը»։
Հիշեցնենք՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նման կոչով արձագանքել նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությանը այն մասին, որ հիվանդությունը պանդեմիայի է վերածվել։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.
«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:
Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:
Տեսանյութն՝ այստեղ.