կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 10:54
Աշխարհ

Գուտերեշը կոչ է արել Իրանին` հետևել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին

Գուտերեշը կոչ է արել Իրանին` հետևել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իրանին` հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, որն աջակցում է Թեհրանի միջուկային ծրագրին. հայտնում է  ТАСС-ը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն:

Հիշեցնենք, որ երեկ Գուտերեշը նաև միջազգային եւ տարածաշրջանային դերակատարներին կոչ է արել պահպանել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Նա Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարել է միջազգային դիվանագիտության կարեւորագույն ձեռքբերում, որը կանխում է միջուկային զենքի տարածումը:

«Գործարքի բոլոր կողմերը, Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի բոլոր անդամները, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարները պետք է երաշխավորեն գործարքի պահպանումը, որը համարվում է տարածաշրջանային ու միջազգային խաղաղության եւ անվտանգության անկյունաքարերից մեկը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: