|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային եւ տարածաշրջանային դերակատարներին կոչ է արել պահպանել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Ըստ ԻՌՆԱ-ի այս մասին ասված է նրա՝ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի իրագործման ընթացքի հետ կապված հերթական՝ 6-րդ զեկույցում, որը հրապարակվելու է այսօր:
Գուտերեշն Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարել է միջազգային դիվանագիտության կարեւորագույն ձեռքբերում, որը կանխում է միջուկային զենքի տարածումը:
«Գործարքի բոլոր կողմերը, Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի բոլոր անդամները, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարները պետք է երաշխավորեն գործարքի պահպանումը, որը համարվում է տարածաշրջանային ու միջազգային խաղաղության եւ անվտանգության անկյունաքարերից մեկը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: