կարևոր
2107 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-03-20 13:01
Աշխարհ

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու հանգամանքները

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու հանգամանքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես վշտացած և ցնցված է» Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահում ՄԱԿ-ին պատկանող երկու հյուրատների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ ավելացնելով, որ ևս 5  աշխատակից վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Գուտերեշը դատապարտել է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի անձնակազմի վրա և կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել: 

Նրա խոսքով՝ «ՄԱԿ-ի բոլոր շենքերի գտնվելու վայրերը հայտնի են հակամարտող բոլոր կողմերին, և նրանք միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են պաշտպանել դրանք և ապահովել դրանց անձեռնմխելիությունը»:  

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը փորձում է ճշտել պայթյունի պատճառները։