Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը կասկածներ ունի, որ մարդկությունը մոտ ապագայում կարող է հավաքական իմունիտետ ձեռք բերել կորոնավիրուսի նկատմամբ. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա՝ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարությունը։
Ըստ նրա՝ կազմակերպությունը չգիտի, թե Երկրի բնակչության որ մասը պետք է հիվանդանա COVID-19-ով, որպեսզի հնարավոր լինի խոսել հավաքական իմունիտետի առաջացման մասին. «Գիտնականների մեծ մասն այն կաչծիքին է, որ դա բնակչության 60-80 տոկոսն է», հայտարարել է Ռայանը, ու հավելել, որ միևնույն ժամանակ մյուսները կարծում են, որ այդ թիվը կարող է ավելի փոքր լինել:
Բացի այդ, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ «կվառի մեր հասարակությունը», նախքան հավաքական իմունիտետի ի հայտ գալը:
Ռայանի կարծիքով՝ այն գաղափարը, որ նպատակը պետք է լինի հավաքական իմունիտետի ձեռքբերումը, ինչ-որ իմաստով հակասում է հիվանդության վերահսկմանը. «Եվ ի՞նչ կտեսնեինք մենք այդ ժամանակ: Գերծանրաբեռնված հիվանդանոցներ, բազմաթիվ մահեր»,- հստակեցրե է նա:
Ամփոփելով իր խոսքը՝ Ռայանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաճախ մարդիկ, որոնք հիվանդացել են COVID-19-ով, ապաքինվելուց հետո դեռ զգալի ժամանակ շարունակում են վատ զգալ. «Սա վերաբերում է նաև երիտասարդներին, ովքեր, որպես կանոն, հեշտ են տանում հիվանդությունը»,- ասել է նա։