|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երկրի բնակչությունը հեռու է կորոնավիրուսի դեմ պայքարի այն մակարդակից, որն անհրաժեշտ է կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման համար, կարծում է ԱՀԿ-ն:
Կոլեկտիվ իմունիտետը սովորաբար ձեռք է բերվում պատվաստումների միջոցով, եւ, գիտնականների մեծամասնության գնահատմամբ, բնակչության առնվազն 70%-ը պետք է ունենա հակամարմիններ` բռնկումը կանխելու համար:
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ղեկավար, դոկտոր Մայքլ Ռայանն ասել է, որ մենք չպետք է ապրենք կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու «հույսով»։
«Որպես համաշխարհային բնակչություն, մենք չենք մոտեցել իմունիտետի այն մակարդակին, որն անհրաժեշտ է այս հիվանդության փոխանցումը դադարեցնելու համար»,- ասել է նա: «Սա լուծում չէ, որին պետք է ձգտենք»:
Մինչ օրս կատարված ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տվել, որ մարդկանց միայն 10%-20%-ը հակամարմիններ ունի:
ԱՀԿ գլխավոր տնօրենի ավագ խորհրդական դոկտոր Բրյուս Էյլվարդը հավելել է, որ COVID-19-ի դեմ պատվաստման ցանկացած զանգվածային արշավ նպատակաուղղված կլինի աշխարհի բնակչության ավելի քան 50%-ի ընդգրկմանը։