Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով 2012 թ. բյուջեի նախագիծը, նշեց, որ 2012 թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 910 մլրդ դրամ, որի 96 տոկոսից ավելին հարկային եկամուտներն են:
Նրա մեկնաբանմամբ` դա նշանակում է, որ ծախսային հիմնական մասը կկատարվի ներքին ռեսուրսների` հարկային մուտքերի հաշվին: Ըստ փոխնախարարի` այս տարվա համեմատ` 100 միլիարդից ավելի ներքին եկամուտներ կլինեն:
«Բյուջեի եկամուտների կատարումը պետք է դիտարկել ոչ թե միայն ՊԵԿ-ի խնդիրը, այլ ողջ կառավարության: Գերատեսչությունները պետք է մտածեն իրենց ոլորտներում եկամուտների ավելացման մասին»,- ասաց ա:
«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»,- Սաֆարյանին արձագանքեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Ըստ նրա` բյուջեի ներկայացված նախագծում եկամուտների բարձրացումը բավականաչափ հիմնավորված չէ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ հարկային բազան ավելացնելուն ուղղված միջոցառումներում կառավարությունը պետք է շատ զգուշավոր լինի, որպեսզի չհարվածի տնտեսական աճին: «Այնպես որ` 2012 թվականին մեր առջև բարդ խնդիր է ծառացած, և մենք պարտավոր ենք հաղթահարել այն»,- հավելեց Տ. Սարգսյանը։