կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 23:54
Արցախ

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը. նախագահը տվել է հանձնարարականներ

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը. նախագահը տվել է հանձնարարականներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին, և վիճակախաղերի մասին օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է: Մեր բազմաթիվ հայրենակիցներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:  

Նա ընդգծեց, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքիներով, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարկային ճակատագրեր, ընդհուպ լինում են ինքնասպանության դեպքեր:

«Դրա համար խստացնում ենք պահանջները: Մենք բոլորս պետք է պայքարենք արատավոր այս երևույթի դեմ: Ամսվա կտրվածքով 100-ավոր միլիոններ մարդիկ պարտվում են՝ տրվելով այդ մոլուցքին»,-հավելեց Արայիկ Հարությույանը: