Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններին, որով արգելվում է տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. ««Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն 2020թ.-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը, որը մինչ այդ արգելված էր:
Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման տեղեկանքի համաձայն օրենսդրական փոփոխության արդյունքում լայն տարածում են ստացել ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում համապատասխան (vivarobet.am, adjarabet.am, totogaming.am և այլն.) կայքերով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը:
Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը և հանրային վնասի առկայությունը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված,անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:
Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում ենշահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում»։