|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես` «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա:
Նշենք, որ ներկայումս «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում է պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չի տալիս տեղերում ստուգումներ իրականացնելու: Փոփոխությունից հետո ՝ ինտերնետային խաղատների արտոնագիրը տրամադրվելու է բարդ կարգով:
Օրենքի փոփոխությունը նպատակ ունի շահումով խաղերի իրականացումը կարգավորել ու վերահսկել նաև ինտերնետ տիրույթում:
Նախագիծը ներկայացրած` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ նախագիծն ուղղված է սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանը, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը: