կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 17:01
Աշխարհ

Եգիպտոսը հերքել է Արևելյան Միջերկրականի շուրջ բանակցությունների վերաբերյալ թուրքական պնդումները. ԶԼՄ–ներ

Եգիպտոսը հերքել է Արևելյան Միջերկրականի շուրջ բանակցությունների վերաբերյալ թուրքական պնդումները. ԶԼՄ–ներ

Եգիպտական դիվանագիտական աղբյուրները հերքել են Թուրքիայի այն պնդումները, թե Անկարան և Կահիրեն երկկողմ բանակցություններ են սկսել Արևելյան Միջերկրական ծովի տարածքի շուրջ տարաձայնությունները կարգավորելու վերաբերյալ. հաղորդում է Arab News- ը:

«Կահիրեն մտադիր չէ բանակցել Թուրքիայի հետ այս հարցի շուրջ: Եգիպտոսը պարտավորվում է ապահովել, որ Կիպրոսը և Հունաստանը մասնակցեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցությունների»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:

Նշվում է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան կարող է բանակցել և համաձայնագիր ստորագրել Եգիպտոսի հետ Արևելյան Միջերկրական ծովում սահմանազատման վերաբերյալ՝ կախված երկու երկրների հարաբերությունների ընթացքից:

Միևնույն ժամանակ, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին անցյալ հոկտեմբերին վավերացրել էր Հունաստանի հետ ծովային համաձայնագիրը, որը նպատակ ուներ առավելագույնը քաղել երկու երկրների համար բացառիկ տնտեսական գոտում առկա բնական ռեսուրսներից՝ ներառյալ բնական գազի պաշարները:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Սիսիի հետ: Երկու առաջնորդներն էլ ընդգծել են իրենց «ամուր» երկկողմ հարաբերությունները և կապերը բարելավելու կամքը։