կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 13:49
Տարածաշրջան

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ, վարակվածների թիվը հասել է 1236-ի

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ, վարակվածների թիվը հասել է 1236-ի

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան նոր տվյալներ է հայտնել երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի մասին։ Երեկ երեկոյան Քոջան հայտնել է ևս 9 մարդու մահվան մասին։

«Մինչ օրս արվել է 20345 թեստ, 1236-ը դրական արդյունք են տվել, 30 մարդ էլ, որոնք բոլորն էլ տարեց էին, մահացել են։ Երբ մեր երկրում չկար հիվանդությունը, ասում էին չկար։ Իսկ այժմ օրեցօր հայտարարում ենք դրության մասին։ Մեր թափանցիկությամբ ձեզ հրավիրում ենք միջոցներ ձեռնարկել։ Կանխատեսող լիենենք։ Այս երկիրը սպառնալիքին չի պարտվի», - իր թվիթերյան էջում գրում է Քոջան։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, մի քանի տասնայկի էր հասնում, և շատերը նշում էին, որ Թուրքիան կոծկում է իրական թվերը։ Սակայն վերջին մի քանի օրերին արդեն հայտարարվում է մեծ թվով վարակվածների և զոհերի մասին։

Թուրքիայում մարտի 22-ից արգելվել է ճաշարանների, սրճարաններ և այլ սննդի կետերի աշխատանքը. առևտուրն իրականացվում է օնլայն և առաքումով։ 65-անց մարդկանց արգելված է փողոց դուրս գալ։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև վարսավիրանողների և գեղեցկության սրահների աշխատանքը։ 46 երկրի հետ չեղյալ են հայտարարվել թռիչքները։ Կարս և Աղրը նահանգներում արգելվել է կենդանիների շուկաների աշխատանքը։ Բուրդուր քաղաքում 14-օրյա կարանտինի օրենքների չենթարկվելու համար արդեն 12 մարդ պատժի է ենթարկվել։