կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 18:32
Աշխարհ

COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը: Yerkir.am-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանըորտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 էթեպետնոր դեպքերի նվազում է նկատվումՎարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան էորտեղ կորոնավիրուսի հաստատված 41 հազար 035 դեպք կա, մահացել է 3 հազար 405 մարդ:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է:

Վարակվածների թիվը Գերմանիայում կազմում  է՝ 17 հազար 372, ԱՄՆում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 898, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269:

Վարակի տարածման երկրների ու տարածքների թիվն ավելանում էԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասինԿորոնավիրուսի վարակման դեպքեր հաստատվել են ՆիգերիայումՍոմալիումՉադումԳամբիայում և այլն:

Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք

Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպքհամեմատած նախորդ շաբաթվա 147 դեպքի հետԱյս մասին տեղեկացնում է Առողջահության համաշխարհայի կազմակերպության Աֆրիկայի ռեգիոնալ գրասենյակի կայքը: «Աֆրիկայում COVID-19-ի արագ զարգացումը խիստ անհանգստացնող է և գործողություններ ձեռնարկելու հստակ ազդանշան է»,-ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին և հույս հայտնելոր դեռ կարող են փոխել այդ համաճարակի ընթացքը: ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին`աֆրիկյան պետություններին ապահովելով նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման թեստերովՆերկայում Աֆրիկայի 45 երկիր կարող է թեստավորում անելՎիրուսի բռնկման սկզբում դա կարող էր անել ընդամենը երկուսը:

ՌԴ-ում սկսել են նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումըԱյս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ նշվում էոր նախատիպային պատվաստանյութը մշակվել է շատ սեղմ ժամկետներումՀետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպիկարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբհիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորներիինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա:

Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիներիառնետներիմկների վրա:

Սեյշելյան կղզիները հնարավոր է դադարեցնի եվրոպական թռիչքները

Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքումՊատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակն էՍեյշելյան կղզիների Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Ֆլորենս Մարենգոն տեղեկացրել էոր ազգային օդանավակայանը կմնա բաց՝ աջակցելու այլ ավիափոխադրումներին: «Մենք արձանագրում ենք հաճախակիության նվազում բոլոր փոխադրողների կողմիցինչը նորմալ էքանի որ առկա է Եվրոպայից այցելուների ժամանակավոր արգելք»,-նշել է նաԴեպի կղզիներ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն են «British Airways»-ը, «Air France»-ը, «Edelweiss Air»-ը, «Condor Airlines»,-ը, «Air Austral»-ըՔաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայնՍեյշելյան կղզիներ թռիչքներ իրականացնող 14 ավիաընկերություն կա՝ ներառյալ «Air Seychelles»-ըշաբաթական թռիչքների հաճախականությունը 77 էինչը կնվազեցվի մինչև 60:

Ուզբեկստանը գնում է խստացումներիմիջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  է

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորվածՈւզբեկստանը մարտի 20-ից միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  էԱյս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը:

Ուղևորափոխադրումները ինչպես ավտոբուսներովավտոմեքենաներովայնպես էլ երկաթուղիովօդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրովԱյս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներինարտաքին առևտրային շրջանառությանը:

Սահմանափակում «ոչ կենսական» ուղևորությունների համարԵՄ-ի որոշումը

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակըՈրպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունքը համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունիցբացառություններ կգործեն միայն կենասկան նշանակության ուևորությունների համար։ Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետություններիՇենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրաորոնք վերադառնում են իրենց բնակության վայր։

Սահմանափակումը չի անդրադառնա ԵՄ քաղաքացիությունՇենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա:

ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրաովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակսահամանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներովկացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայնկամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր

Սահմանափակումը չի անդրառադնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ուղևորներությունների վրա՝ առողջապահության ոլորտի մասնագետներբժշկական հետազոտություններ իրականացնող անձինքտարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ, սահմանապահ աշխատակիցներ, ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ, դիվանագետներմիջազգային կազմակերպությունների անձնակազմզինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում, տարանցիկ ճամփորդներ, անձինքովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով, միջազգային պաշտպանության կարիք ունցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք, «Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն  համակարգված և ուժեղացված բուժզննում։ 

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնհատվի ելնելով հետագա զարգացումներից։

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց ՈւհանումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: