կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 18:14
Աշխարհ

ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ. COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում անցել է 802 հազարը

ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ. COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում անցել է 802 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 802 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 39 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 172 հազար 319: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 435 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը 175-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 94 հազար 417 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 518 է: Թեև Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին, սակայն նոր դեպքերը այս երկրում 79-ն են:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 67 հազար 51 է: Մահացել է 682 մարդ:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 44 հազար 605 է: Այստեղ մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իրանում մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է: 

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 550 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3 հազար 24 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 22 հազար 141 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 176:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2337, Թուրքիայում 10 հազար 827:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի: