Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-բրիտանական գործարարության պալատն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել` Ամուլսարի խնդրի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ Լիդիան Արմենիայի հարցը: Ամիսներ շարունակ «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը կասեցված է, քանի որ ընկերությունը դեռևս սպասում է վերջնական որոշման կայացմանը: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլև պետությանն՝ ընդհանուր առմամբ:
Մենք կարևորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմն ու արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին և ներպետական օրենքներին: Միևնույն ժամանակ այդ չափանիշներին համապատասխանող ընկերություններին Կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ դրանց անխափան գործունեությունն ապահովելու նպատակով:
Կոնֆլիկտների և խնդիրների միայն հավասարակշռված և պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը և բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք լիահույս ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա ձգձգումների»: