Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ Փաշինյանի իշխանությունն է խաթարել եւ իրենք էլ պարտավոր են վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները․ «Քանի դեռ այսօր իշխանության է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իրենք էլ առաջին հերթին պարտավոր են նորից վերադարձնել հայ-ռուսական հարաբերությունները այն մակարդակին, որոնք եղել են վերջին 20 տարվա ընթացքում։ Սա պարտադիր հանգամանք է, եթե դուք նեղ օրերին եք հիշում, որ ձեր դաշնակից երկիրը ձեզ պարտական է օգնել, իսկ հետո, երբ ձեր քաղաքական երկինքը ամպամած չէ, արդեն մոռանում եք դրա մասին եւ սկսում հոխորտալ ձեր դաշնակից երկրի վրա, ուրեմն պատրաստ եղեք, որ նա էլ պատասխան կտա եւ շատ ցավալի կլինի այդ պատասխանը։ Պետք է հիմնանորոգել մեր արտաքին հարաբերությունները»։
Ա․ Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ Մարգարիտա Սիմոնյանը, ում համացանցային կոշտ գրառումից հետո Հայաստանում սկսել են դավաճանական պիտակներ փակցնել, ասել է իրականությունը․ «Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն ամենը ինչը դժգոհություն է կուտակել Ռուսատանի վերնախավում։ Եթե դա որեւէ մեկը չի հասկանում, ուրեմն՝ տգետ է, ուրեմն Հայաստանի շահերին դեմ է գնում։ Որեւէ մեկը այսօր չի կարող փոխարինել ՌԴ-ի մեծագույն գործոնը, որը նա ունի մեր տարածաշրջանում։ Սա պետք է լավ հասկանա մեր հայ ժողովուրդը»,- ասում է Ա․ Սարգսյանն ու շեշտում․ «Իշխանությունը միշտ է եղել անցողիկ, նրանք ժամանակավոր են, մենք պետք է մտածենք մեր պետության փրկության մասին։ Այսօր անհրաժեշտ է անել այն քայլերը, որոնք վաղը արդեն ուշացած կլինեն։ Ոչ ոքի մտքով թող չանցնի, որ Ադրբեջանը հանգստացել է ու այլեւս քայլեր չի անելու։ Մենք նրանց «թասիբի» ենք գցել, նրանք շարունակելու են իրենց քաղաքականությունը եւ Թուրքիայի նպատակները, իսկ մենք էլ կարող ենք այդ քայլերն անել մեր միասնական ուժերով»։
Ա․ Սարգսյանի դիտարկմամբ․ «Շատ վաղ ենք ասել, որ ղարաբաղյան հակամարտությունը դուրս է եկել իր սահմաներից եւ այլեւս լոկալ չէ եւ կարող է լինել տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմ»։
Մանրամասները՝ տեսանյութում․