|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել: Որպես կանոն, պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Մենք ցանկացած տիպի էսկաալացիայի կամ համգուցալուծման պարագայում, պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:
Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար` ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար` նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը:
Աստված օգնական!