| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երեկ բոլոր նրանք, ովքեր գոչում էին .«Ես ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զինծառայության մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությանը»: Ըստ AzerTAc- ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Նախարարների կաբինետի նիստում։
«Այսօր առավոտյան ես զրուցել եմ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի է այս օրերին Պետական ծառայության տարածքային բաժիններին դիմել պատերազմ գնալու ցանկությամբ: Ես կներկայացնեմ այդ թվերը, թող բոլորը լսեն դրանք և վերլուծեն: Նա ասել է մոտ 150 մարդու մասին: Եվ քանի՞ հոգի կար Շեհիդների ծառուղու առջև: Հազարավորներ. իսկ դիմողների թիվը 150 է: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ կռիվներ են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են», - նշել է Ալիևը։
Նշենք, որ երեկ երեկոյան Բաքվում և Սումգայիթում հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել «Ղարաբաղը գրավելու» կոչով։
Հավելենք նաև, որ Ադրբեջանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների 10 մլն է։