| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանը նախատեսում է հայց ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարաններում՝ երկրի տարածքին հասցված վնասի համար, մինչ դրանք գտնվում էին հայկական զինված ուժերի օկուպացիայի տակ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Ներկա փուլում այնտեղ աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, ականազերծման գործընթաց է տարվում: Դրան զուգահեռ՝ մեկնարկել են հիմնական ենթակառուցվածքային նախագծերը: Աշխատանքներ են տարվում ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր ոլորտներում: Առաջին հերթին կառուցվում են Ֆիզուլի-Շուշի ճանապարհը, «Հաղթանակի ճանապարհը», մեր մայրուղին, իսկ առաջիկայում դրվելու է Հորադիզ-Զանգելան մայրուղու հիմքը: Ֆիզուլի-Հադրութ, Ֆիզուլի-Ջաբրայիլ, Բարդա-Աղդամ, Գոյգոլ-Տողանալի-Քելբաջար ճանապարհների շինարարությունն արդեն սկսվել է: Դրան զուգահեռ՝ ստեղծվում են Բարդա-Աղդամ և Հորադիզ-Զանգիլան-Աղբենդ երկաթուղային ենթակառուցվածքները: Այս ճանապարհը կհասնի Զանգեզուրի միջանցք, աշխատանքներն արդեն ընթանում են՝ ըստ ժամանակացույցի:
Դրան զուգահեռ՝ շարունակվում է հասցված վնասի հաշվարկման գործընթացը, ներգրավվել են օտարերկրյա մասնագետներ: Ինչպես գիտեք, մեր ծրագրերը միջազգային դատարաններում Հայաստանին հայց ներկայացնելն է: Բնականաբար, մենք դա կանենք, և օտարերկրյա փորձագետները մեզ կօգնեն այս հարցում: Հայաստանը և նրա օտարերկրյա գործընկերները, անօրինականորեն շահագործելով մեր բնական ռեսուրսները, կկանգնեն միջազգային դատարանի առջև, քանի որ հայերի կողմից ոսկու, պղնձի և այլ բնական պաշարների հանքավայրերի թալանը, դրանց ապօրինի շահագործումը համարվում է միջազգային հանցագործություն, և այս ուղղությամբ նաև իրավական ընթացակարգեր են գործարկվել: Օտարերկրյա գործընկերներն արդեն ներգրավվել են այս գործում»,- ասել է Ալիևը: