Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած մեր ժողովրդի տառապանքներին՝ մենք խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ակնայում (Աղդամ) հրավիրված քաղաքաշինության ազգային ֆորումի ժամանակ ունեցած ելույթում։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հինգ սկզբունքների վրա։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ սկզբունքները ներառում են միմյանց երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ապագայում տարածքային պահանջներից զերծ մնալը, ուժի կիրառումից զերծ մնալը, սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը։
«Մեծ վերադարձի ծրագիրն արդեն սկսվել է»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։