|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 28-ին «տեղահանվածների» խմբի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը վերականգնելու է տարածքային ամբողջականություն, իսկ հակամարտությունը պետք է վերջնականապես լուծվի, որից հետո միայն տեղահանվածները կկարողանան «վերադառնալ»։
«Մեր ռազմական հզորությունը, տնտեսական առավելությունը, միջազգային հանրության դիրքն ու առաջատար երկրների աջակցությունը կարևոր դեր կխաղան մեր հողերի ազատագրման համար», - նշել է Բաքվի դիկտատորը՝ հավելելով, որ այսօր ռազմական գործոնը առաջնային դիրքում է գտնվում։
Ալիևը նշել է, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է փուլային տարբերակի լուծումը՝ չնայած, որ Հայաստանը հերքում է դա։
«Փուլային լուծումը միակ հնարավոր տարբերակն է։ Առաջին փուլում պետք է ազատվի հողերի մի մասը։ Մեր նպատակը ինքնիշխանության լիարժեք ապահովումն է, պարզապես պետք է ճիշտ գնահատել ժամանակը և աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բռնազավթված տարածքների ազատագրումից հետո, բոլոր բնակավայրերը կվերականգնվեն», - նշել է Ալիևը։