| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք համարում են հաղթական. այս մասին գրում է РБК-ն՝ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, դե ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»։
Կրեմլում ակնկալում էին ՌԴ քաղաքացիների բարձր հետաքրքրվածությանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Դա պայմանավորված է եղել փոփոխությունների ձևավորման գործընթացքում հասարակական ակտիվությամբ»,- նշել է նախագահի խոսնակն ու հավելել՝ «նման բարձր մասնակցության հայտ և աջակցության բարձրագույն մակարդակ» կանխատեսելը բարդ էր:
Հիշեցնենք, ըստ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս: