|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում նա փորձել է տրամադրություններ շոշափել եւ քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու հարցը։
Հանրաքվեի է դրվում վարչապետին վստահություն հայտնելու հարցը՝ իբրեւ հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ Սակայն նույնիսկ Փաշինյանի թիմակիցները կասկածներ ունեն, որ հանրաքվեն կարող է տապալվել: Փոխարենն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ի դեպ, այդ հարցում էլ Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով, եթե ներքաղաքական լարվածությունը չթուլանա, չի բացառվում, որ մի քանի ամսից՝ գարնանը, կազմակերպի ընտրություններ: Եթե վիճակը հանդարտվի, ապա ընտրությունների կգնան հերթական ժամկետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում