| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին քայլերը թուլացնում են ուկրաինացիների վստահությունը Վաշինգտոնի «անսասան աջակցության» նկատմամբ: Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում:
«Բոլոր գործողությունները, որոնք մենք քննարկել ենք ձեզ հետ, թուլացնում են Ուկրաինայի ներքին վստահությունը անսասան աջակցության հարցում (ԱՄՆ-ի)»,- ասել է Զելենսկին:
Նույն հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը խոստովանել է, որ ինքը և Ուկրաինայի այլ մարդիկ «շատ տհաճորեն զարմացել են» ԱՄՆ-ի՝ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվելուց:
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ ընդունվի ՆԱՏՕ: «Եթե մեզ ողջունում են ՆԱՏՕ-ում, եթե նրանք իսկապես ուզում են մեզ տեսնել իրենց անդամների շարքում, ապա իմաստ չունի հեռադիտակով ինչ-որ հեռավոր ապագա փնտրել և քննարկել ապագան»,- ասել է նա:
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ընդգրկվելու հարցը պետք է «անհապաղ լուծել»: «Հիմա մենք վտանգի տակ ենք, հիմա վտանգվում է մեր անկախությունը, և հենց հիմա մեզ օգնելու կարիք կա», - ասել է նա:
Ուկրաինայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ իր երկիրն, ի վերջո, կմտնի ՆԱՏՕ, սակայն կարծում է, որ Ուկրաինայի քաղաքացիները դրան ավելի ու ավելի քիչ են հավատում: Քաղաքական գործիչն այս իրավիճակը համարել է մեծ խնդիր: