Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Politik.am-ը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավորի Արման Բաբաջանյանի անձին՝ մանրամասնելով, որ նա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն:
Հրապարակված հոդվածում, մասնավորապես, նշվում է.
«Երեկ քաղաքացիներից մեկը՝ Մարիամ Կիրակոսյանը տեղեկացրել էր, որ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել իրեն։ Մարիամ Կիրակոսյանի հայտարարությունից հետո, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ կեղծ տեղեկություններ են տարածում և ինքը որևէ մեկին չի հայհոյել․ «Քիչ առաջ տեղեկացա, որ քաղաքական այլախոհներս դիմել են նոր ձեռնածության՝ շրջանառում են իբր իմ կողմից հայհոյախառն երկխոսությամբ «սքրինշոթեր»՝ Ռ. Քոչարյանի աջակիցներից մեկի հետ: Չեմ ուզում նույնիսկ ծանոթանալ դրա բովանդակության, տարածողների ով լինելու հետ: Ամենևին դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ, որ ձեր էջերով այդ որակի հայհոյախառն «սքրինշոթեր» տարածեք: Վստահ եմ, որ դրանից ձեր «ընկերների» թիվը միայն կնվազի:
Ինձ անձնապես ճանաչողները կվկայեն, որ այն ինչ տարածվում է իմ խոսույթը չէ և իմ բառամթերքը չէ: Ես առանց հայհոյանքի շատ արդյունավետ պայքարում եմ իմ քաղաքական հակառակորդների հետ:
Հ.Գ. Ավել ծավալվելու Ժամանակ չունեմ, որովհետև պատրաստվում եմ վաղվա պատմական նիստին, բայց իհարկե չեմ զլանում ներողություն խնդրել իմ անունով տարածվող այդ անհեթեթության համար»:
Մարիամ Կիրակոսյանը ներկայացնում է փաստեր, որոնք ապացուցում են, որ պատգամավորը ստում է և իրականում հենց ինքն է հայհոյել քաղաքացուն»:
Մանրամասները՝ տեսանյութում․