|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները կոչ են արել Միացյալ Նահանգներին դադարեցնել միակողմանի պատժամիջոցները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Համապատասխան հայտարարությունն արվել է հունիսի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ժան Ցզյունի կողմից:
Չինաստանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Իրանի շուրջ ընթացող ճգնաժամի պատճառը ԱՄՆ միակողմանի դուրս գալն է իրանական ատոմի վերաբերյալ Համապարփակ համաձայնագրից, և ոչ թե Իրանի որոշ գործողությունները:
«Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում դադարեցնել միակողմանի ապօրինի պատժամիջոցները ... և վերադառնալ 2231 բանաձևով նախատեսված համաձայնագրին համապատասխանելու ճիշտ ուղու», - հայտարարել է Չինաստանի ներկայացուցիչը:
Ցզյուն շեշտեց, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի ցանկությանը՝ երկարաձգել Իրանի դեմ սպառազինության էմբարգոն: Նա շեշտեց, որ 2231 բանաձևի բոլոր դրույթները պետք է իրականացվեն։