|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կուբայի քաղխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս-Կանել Բերմուդեսի հետ Մոսկվայում բանակցությունների մթնոլորտը բարեկամական, գործնական և կառուցողական է եղել: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. տեղեկացնում է РИА Новости-ն:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի թեմաներ:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, քննադատել են միակողմանի պատժամիջոցները, սպառազինությունների մրցավազքը: