|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ամառային արձակուրդների նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չոն Իինգը կրկին պաշտպանել է Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու դատապարտել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները. հայտնում է ԻՌՆԱ-ն:
«Միջուկային գործարքը բազմակողմանի համաձայնագիր է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ կարևորագույն նշանակություն ունի միջուկային զենքերի չտարածման եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության ու կայունության մեխանիզմի պահպանման համար եւ պետք է իրականացվի լիարժեք ու արդյունավետ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նա անդրադարձել է նաեւ Իրանի դեմ սահմանված` ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին՝ ընդգծելով. «Չինաստանը մշտապես դեմ է արտահայտվել միակողմանի, միջամտողական բնույթի պատժամիջոցներին, եւ Միջուկային գործարքի մյուս կողմերի հետ միանշանակ պաշտպանում է համաձայնագիրը պահպանելու եւ կիրառելու իր օրինական իրավունքը»: