կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 15:26
Քաղաքական

ԱՄՆ-ն պիտի դադարեցնի պետական ահաբեկչությունը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն պիտի դադարեցնի պետական ահաբեկչությունը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ի պատասխան ամերիկացիների այն հայտարարության, որ Իրանը ԱՄՆ-ի հետ չի համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պետական ահաբեկչությունը. այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ն՝ տարբեր ահաբեկչական խմբեր ստեղծելու, ֆինանսավորելու եւ զինելու իր պատմությամբ, պետական ահաբեկչության օգտագործմամբ եւ այլ ահաբեկչական ռեժիմին բացահայտ աջակցությամբ հակաահաբեկչական ջանքերի գնահատման լավ կետ չէ»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հաղորդագրություն էր հրապարակել առ այն, որ Վենեսուելան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան եւ Սիրիան ներառված են այն երկրների ցանկի մոջ, որոնք իբր Վաշինգտոնի հետ բավարար չափով չեն համագործակցում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Պետքարտուղարությունը որպես հիմնավորում վկայակոչել էր Իրանի կապերը շիական «Հիզբոլլահ» կազմակերպության եւ «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորման հետ: