Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանը պահանջեց փակել Սիչուան նահանգի Չենգդու քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը՝ ի պատասխան Վաշինգտոնի նմանատիպ գործողությունների:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը փակել էր Հյուսթոնում գտնվող Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ վկայակոչելով ամերիկացիների մտավոր սեփականությունն ու անձնական տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պեկինը այն անվանեց քաղաքական սադրանք և խոստացավ «վճռական պատասխաններ տալ»:
Այսօր Չինաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է ԱՄՆ դեսպանատանը, որ Չինաստանը որոշում է կայացրել «չեղյալ համարել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենգդուում ստեղծելու և գործելու լիցենզիան», ինչպես նաև «հատուկ պահանջներ է ներկայացրել» հյուպատոսությանը՝ «դադարեցնել բոլոր գործողությունները և գործունեությունը»:
Չինաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դրա պահանջը օրինական և անհրաժեշտ արձագանք է՝ միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի և դիվանագիտական պրակտիկայի համաձայն, իսկ կատարվածի համար պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է Վաշինգտոնի վրա:
«Մենք կրկին Միացյալ Նահանգներին կոչ ենք անում վերացնել համապատասխան սխալ որոշումը և ստեղծել անհրաժեշտ պայմաններ երկկողմ միջպետական հարաբերությունների կարգավորման համար», - հավելել է նախարարությունը:
Երկխոսությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև շարունակում է մնալ լարված: Կողմերը փոխադարձ տնտեսական պահանջներ ունեն: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը մեղադրում է Չինաստանին՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին չտեղեկացնելու համար: Չինաստանը, իր հերթին, դժգոհ է Վաշինգտոնի միջամտությունից երկրի ներքին գործերին, մասնավորապես ՝ Պեկինի և Հոնկոնգի միջև հարաբերությունների մեջ: