|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Անգլիական BBC Two և Netflix հեռուստաընկերությունների եթերում ցուցադրվող «Collateral» սերիալում Թուրքիան փնովող տեսարան է տեղ գտել։
Ըստ Ermenihaber-ի՝ ֆիլմի հերոսներից մեկի՝ Թուրքիայի մասին հնչեցրած բացասական հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում։
Նշված տեսարանում Անգլիայի հետախուզության աշխատակցի և մարդկանց անօրինական գաղթը կազմակերպողների շրջանակներում ներդրված հատուկ գործակալի միջև հետևյալ երկխոսությունն է ընթանում.
- Մանկության ընկերներիս հետ եմ մեծացել, և նրանք ինձ վստահում են։ Երեխա ժամանակ միասին Քըրըքքալեում էինք։
- Երբեք չեմ եղել։
-Աշխարհի ամենաթշվառ վայրն է։ Միասին տեղափոխվեցինք Անգլիա։ Ամեն առավոտ արթնանալիս գոհունակություն ենք հայտնում, որ Թուրքիայում չենք։