կարևոր
3403 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 09:38
Քաղաքական Հասարակություն

Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ արգելափակել սոցցանցերը․ «Հրապարակ»

Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ արգելափակել սոցցանցերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, քան գործող օրենքով է։

Խոսքն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին է։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, սակայն համացանցի մասին խոսք չկա։

Նոր նախագծով նախատեսվում է. «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պահպանվելու է, սակայն, «պետական կառավարման համակարգի եւ ՏԻՄ-երի, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների եւ ենթակառուցվածքների, նաեւ առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովումը»։

Այսինքն՝ հասարակությանը զրկում են համացանցից ու տեղեկատվությունից, իսկ իրենց համար՝ բացառություն անում։ Նախագիծը հանրային քննարկման կդրվի մինչեւ 2023 թ․ հունվարի 6-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։