|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալը քաղաքի քաղաքապետ, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Իսմայի Ույգուրը Աթաթուրքի արձանի կողքին կանգնեցրել է իր և կնոջ արձանը. հաղորդում է sondakika.com կայքը:
Քաղաքապետ Ույգուրը դեռևս 2006 թվականին էր կանգնեցրել Աթաթուրքի արձանը: Լրատվամիջոցները բացահայտել են, որ Թուրքիայի հիմնադրի կողքին ավելացված երիտասարդ տղան և աղջիկը նմանություններ ունեն գործող քաղաքապետի և նրա կնոջ հետ:
Ույգուրը նաև հայտնի է դարձել ևս մեկ սկանդալով` իր 24 ամյա որդուն` Էֆե Ույգուրին, նշանակել էր քաղաքապետարանին կից կառույցներից մեկի փոխտնօրեն` սահմանելով 7 հազար լիրա աշխատավարձ:
