Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կորոնավիրուսային վարակը բացասաբար է անդրադառնում ոչ միայն թոքերի, այլև մարդու երիկամների վրա: Այսպիսի եզրակացություն են հանգել ֆրանսիացի գիտնականները. մեջբերում է Ֆրանսիական միջազգային ռադիոն:
Ըստ հետազոտողների՝ երիկամների վնասի մասին պարզ է դառնում հիվանդների մեզի մեջ սպիտակուցի, ֆոսֆատի և գլյուկոզի կորուստից: Վիրուսը վարակում է երիկամային խողովակային համակարգի բջիջները: Երիկամները, ընդհանուր առմամբ, տուժում են COVID-19 վարակի դեպքերի 80%-ի ժամանակ. ասում են մասնագետները։
Մասնագետները նախազգուշացնում են, որ նմանատիպ ազդեցությունը լուրջ հետևանքներ է ունենում մարմնի համար, ներառյալ ոսկրային խտության նվազումը` ֆոսֆատների կորստի, ոսկրերի ցավի առաջացման և արյան թթվայնության բարձրացման պատճառով: Բացի այդ, հիվանդների մոտ կարող են առաջանալ հաճախակի միզարտադրություն, ջրազրկում, ծարավի ավելացում և ֆիզիկական թուլություն`բջջային էներգիայի կորստի պատճառով: