Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գիտնականներն օձի նոր տեսակ են հայտաբերել, որն անվանակոչել են հին հայկական թագավորության՝ Ուրարտուի պատվին. գրում է sciencedaily.com-ը:
Կենդանատեսակի հիմնական բնակության վայրը Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Իրաքն են, ինչպես նաև Ռուսաստանի որոշ շրջաններ: Սողունի գիտական անվանումը Elaphe urartica է:
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ Ուրարտուի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Հայկական բարձրավանդակում:
Բրատիսլավիայում գտնվող` Կոմենսկու անվան համալսարանի գիտնականներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը մանրամասնել են, որ օձի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում դաշտային պայմաններում, այն առավել շատ տարածված է աշխարհագրական բարդ տարածքներում:
Հավելվում է նաև, որ նոր օձատեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են ավելի քան 17 տարի: