Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաիթ Չեթինօղլու
Հանրապետության պատմության՝ 20-ականների առաջին կեսից սկսվող մինչև 30-ականների վերջ ընկած երկար շրջանը ինչ-որ իմաստով քրդերի հետ թուրքական պետության թեժ ու արյունալի պատերազմի պատմությունն է։ Պատերազմի ու դիմադրության այս երկար ժամանակաշրջանում քրդերը ներսից ու դրսից բարեկամներ ու աջակցություն չեն ունեցել:
Երկրի ներսում գտնվողները դիմադրությունը որակեցին որպես հանրապետության դեմ «ռեակցիոն շարժում»։ Դրսում գտնվողներն էլ նոր հանրապետությունը գերադասեցին քրդերից և երբեք մոտ չեկան քրդերին։ Այս ընթացքում, եթե խոսենք քրդերին աջակցելուց, շատ առումներով կարևոր դեր խաղացին պետության հետ համագործակցությամբ դիմադրությունը կոտրելու և թուլացնելու գործում՝ չվարանելով բացահայտ աջակցություն առաջարկել շատ առումներով, այդ թվում սահմանների բացելը, սահմանների փոփոխությունը, ցամաքային և երկաթուղային ճանապարհերի օգտագործումը։
Դիմադրության ընթացքում մեն-մենակ մնացած քրդերը այս անհամաչափ պատերազմում, մեծ դժվարությամբ էին իրենց ձայնը լսելի դարձնում և տեղ գտնում միջազգային հանրության կարծիքում։ Մինչև իսկ կարելի է ասել, որ նրանք տեղ չունեն միջազգային հանրության կարծիքում։
Սակայն այս ընթացքում տեսնում ենք, որ նրանց հին հարևաններից հայերը օգնել են քրդերի խնդիրները հնչեցնել միջազգային հանրության շրջանում։
Լուրը դիմադրության ընթացքի և որակի վերաբերյալ միջազգային կարծիքում տեղ գտնելու առումով կարևոր նշանակություն ուներ։
1924 թ․ հետո Ֆրանսիա տեղափոխված ՀՅԴ օրգան «Յառաջ» թերթի 24.11.1936 թ. համարում «Վայրագութիւնը Քուրտերու Դեմ» վերնագրով լուրում պատկերված են Գարզանի շրջանի բախումների ժամանակ տեղի ունեցած դաժանությունները։ Լայն տարածաշրջան ընդգրկող հակամարտությունները համընկնում էին քրդերի և ոչ թուրքական տարրերի աքսորի և ձուլման նպատակով 1934 թ․ ընդունված «Թուրքական վերաբնակեցման մասին» կամ «Հատուկ վերաբնակեցման մասին» օրենքի հետևանքների հետ: Քրդերը դիմադրությունը այդ աքսորներին վերածվեց զինված ընդհարումների և դարձավ բռնություն քրդերի դեմ։
Լուրի սղագրությունը գտնվել է Վարչապետարանի Հանրապետական արխիվի Քաղաքական կուսակցությունների հիմնադրամի Ներքին գործերի ներկայցուցչության Մամուլի գլխավոր տնօրենի ստորագրությամբ Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղարությանը 9.11.1936 ամսաթվին ուղարկված փաստաթղթին կից։ Ինչպես հայտնի է, այն ժամանակ կուսակցություն-պետություն էր ձևավորվել։ ԺՀԿ-ի գլխավոր քարտուղարն ու միևնույն ժամանակ ներքին գործերի գծով տեղակալը Շյուքրյու Քայան էր: Շյուքրյու Քայան նշանավոր իթթիհադական էր, ում հիշում ենք նաև Հայոց ցեղասպանությունը համակարգող կարևոր գործիքներից մեկի՝ «Ցեղերի և տեղահանության գլխավոր վարչությունից»։
Տեղահանության հերթը հասել էր քրդերին․․․
«Յառաջ», Փարիզում լույս տեսնող ՀՅԴ-ի պաշտոնական օրգան
24 նոյեմբեր, 1936 թ, երեքշաբթի
«Վայրագութիւնը Քուրտերու Դեմ
Վերջին տեղեկութեանց համաձայն, թրքական վայրագութիւնները կը շարունակուին Քիւրտերուն դէմ։
Թելանէ վայրին մեջ թուրք զօրքերը կը յարձակին Քիւրտերու վրայ, որոնք հարկադրուած կը պաշտպանուին։ Այս յարձակումներու ընթացքին Քիւրտերէն կը սպաննուին 4 հոգի, որոնց գլուխները կտրելով Թուրքերը կը տանին Սղերդ, ցուցադրութեան։ Թուրքերէն կը սպաննուին հարիւրապետ մը եւ 38 զինուոր։
—Քիւրտ ժողովուրդը տարագրելու ձեռնարկները կը շարունակուին։ Այր մարդիկը՝ տարեգրութենէ խուսափելու համար՝ կեդրոնացած են Մըլան եւ Կերտըլա վայրերը։ Մաւա լերան շուրջ շարունակ կռիւներ կը մղուին Թուրքերու եւ Քիւրտերու միջեւ։
—Պշարէ Չաթոյի զաւակները կը շարունակեն կռիւները նոյն լերան շուրջը»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net